Էն վաղ էր, երբ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կար, երեք միլիոն ասող ու իշխանությունը իրականացնող։ Հիմա մեկն է, մեկը, անփոխարինելի ու անհասանելի, մեկը երեք միլիոնից, ով անամոթաբար և անվարան կարող է հայտարարել...
Թերևս շատերը գիտեն, թե ինչի է հավասար 1+1-ը։
Բայց երբ Հայաստանում ես, ճիշտ պատասխանը գտնելը շատ բարդ է, անգամ` անկանխատեսելի։ Այն կարող է լինել 11 կամ 6, կարող է լինել 0,4 կամ 37, անգամ 183 կամ -51...
Կան պահեր, երբ սիրտը վաղուց լսել է այն, ինչին միտքը դեռ փորձում է լռեցնել։
Սիրտը չի սպասում ապացույցների, չի որոնում փաստարկներ։ Այն պարզապես զգում է...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...